Լավագույն գործատուների ցուցահանդեսը Career City Fest-ի ամենամեծ հարթակն է։ Այստեղ երկու օր շարունակ այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալ երկրի լավագույն գործատուներին, նրանց կորպորատիվ մշակույթին, թափուր աշխատատեղերին, թիմերին, ապրանքներին և ծառայություններին։ Ցուցահանդեսի շնորհիվ մարդիկ առաջին անգամ են զգում ընկերության մթնոլորտը՝ ոչ թե գովազդային խոստումների, այլ մարդկային փոխազդեցության միջոցով։ Ցուցահանդեսի գոտում ընկերություններն ու սերունդները հասկանում են միմյանց առանց խոսքերի։
ՄԱՍՆԱԿԻՑ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Ֆլեշ» ընկերությունը հանդիսանում է վառելիք ներմուծող և ծառայություններ մատուցող առաջատար ընկերություններից մեկը Հայաստանում։ Ունի մասնաճյուղներ Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։ 2023 թվականի դեկտեմբերին բացվել է ընկերության առաջին «Express Shop» խանութ-սրահը։
«Tert.am» –ը Հայաստանի առաջատար քաղաքական–վերլուծական հարթակներից է, որն օպերատիվ կերպով լուսաբանում է Հայաստանում, տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցող կարևոր իրադարձությունները երեք լեզվով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն։
«IDBank»-ը բերում է նոր բանկային մշակույթ՝ հաճախորդներին տրամադրելով լավագույն փորձառությունը ֆինանսական համակարգում և սկիզբ դնելով նորարարությունների, առանց որոնց անհնար է պատկերացնել ժամանակակից կյանքը։
«Իդրամ» ընկերությունը գործում է սկսած 2008 թվականից և այս պահին ունի ավելի քան 200 աշխատակից։ Իդրամի գործունեությունը տարածվում է ամբողջ Հայաստանով՝ ներառյալ բոլոր քաղաքներն ու գյուղերը։
«Evolution» -ը ապահովում է դինամիկ և ստեղծագործական աշխատանքային միջավայր, որը եզակի հնարավորություն է տալիս մարդկանց կատարելագործելու իրենց հմտությունները:
«Evocabank» -ը արագ, պարզ և նորարար ծառայություններ մատուցող բանկ է, որն առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ: Աշխարհը թվային է դառնում, և մենք պատրաստ ենք դրան:
«Վիվա-ՄՏՍ» -ը գործում է արդեն 18 տարի, ունի ավելի քան 1200 աշխատակից: Ընկերությունը հավատարիմ է իր հիմնարար արժեքներին, որոնք են. նորարարություն, պատասխանատվություն, հարգանք, թիմային աշխատանք, հավատարմություն:
Skill Event Marketing Company Միջոցառումներ, որոնք մարդիկ սիրում են Skill Event Marketing ընկերությունն իրադարձային մարքեթինգի ամբողջական ծառայություններ մատուցող առաջատար ընկերությունն է Հայաստանում՝ հայտնի իր ոգեշնչող միջոցառումներով։ 2016 թվականից ընկերությունը կազմակերպել է ավելի քան 600 միջոցառում և ստացել միջազգային ճանաչում։ 2024 թվականին ընկերությունն ընդգրկվել է Eventex Awards-ի աշխարհի 100 լավագույն գործակալությունների ցանկում։
Ունե՞ք հարցեր։ Մեր թիմը սիրով պատրաստ է պատասխանել Ձեր բոլոր հարցերին և ըստ անհրաժեշտության նաև հանդիպել Ձեր թիմի անդամների հետ ու օգնել ստանալ առավելագույնը լավագույն գործատուների փառատոնին մասնակցությունից։ +37460707570 careercityfest@skill.am