ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
Լավագույն գործատուների ցուցահանդեսը Career City Fest-ի ամենամեծ հարթակն է։ Փառատոնի 5000 քմ տարածքից շուրջ 2000-ը զբաղեցնելու են գործատուների տաղավարները։
Ցուցահանդեսի տարածքը կամ, այլ կերպ ասած, կարիերայի քաղաքը բաժանված է երեք թաղամասի՝ Արևելյան (Eastside), Արևմտյան (Westside) և Կենտրոնական (Сity Center):
Այստեղ երկու օր շարունակ այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալ երկրի լավագույն գործատուներին, նրանց կորպորատիվ մշակույթին, թափուր աշխատատեղերին, թիմերին, ապրանքներին և ծառայություններին։
ՄԱՍՆԱԿԻՑ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Crowe & Asatryans-ը հաշվապահական ընկերություն է, որն արդեն 10 տարի է իր գործունեությունն է ծավալում Երևանում և Գյումրիում։ Ընկերությունում յուրաքանչյուր աշխատանքային օր սկսվում է․ «Խելացի որոշումներ՝ վերջնական արդյունք» կարգախոսով՝ ճանապարհ հարթելով դեպի նոր տասնամյակներ:
Onex-ը, լինելով հաջողված ստարտափի դասական օրինակ, սկսել է գործունեությունը 5 հոգուց բաղկացած թիմով՝ ներկայումս հասնելով մոտ 200 աշխատակազմով թիմի։ Աշխատանքում կարևորվում է էնտուզիազմը, սրտացավությունը, ճկունությունն ու փոխօգնությունը։
Holiday Inn հյուրանոցն արդեն 3 տարի գործունեություն է ծավալում Հայաստանում և ունի շուրջ 140 աշխատակից։ Ճիշտ գործել, սահմանել բարձր նպատակներ, ընդունել տարբերությունները, հոգ տանել և աշխատել համախմբված․ սրանք այն գլխավոր արժեքներն են, որոնք կազմում են ընկերության հիմքը։
Coffee Music ընկերությունը զբաղվում է սուրճի, թեյի, սմուզիների և ոչ ալկոհոլային կոկտեյլների վաճառքով՝ օգտագործելով միայն բարձրորակ և շուկայում առաջատար արտադրանք։
Atenk-ը հայրենական խոշոր արտադրող ընկերություններից է, որը մասնագիտացած է բարձրակարգ մսամթերքի արտադրության մեջ։ Ընկերության հիմնական արժեքներն են կայունությունը, զարգացումը, միասնականությունն ու խանդավառությունը։
Teleperformance Armenia-ն հաճախորդների սպասարկմամբ զբաղվող միջազգային ընկերություն է, որը ներկայումս ունի 488 աշխատակից։ Ընկերության հիմնական արժեքներն են հանդիսանում հարգանքը, ազնվությունը, պրոֆեսիոնալիզմն ու նորարարությունը։
Barsis-ն ընկերությունն ունի 29 խանութ-սրահ, որոնցից 19-ը՝ Երևանում, 10-ը՝ մարզերում։ «ԲԱՐՍԻՍ»-ին են պատկանում «ՆՈՐ ՏՈՒՆ», «KALDO», «MARY» ապրանքանիշները։ Ընկերության հաջողության հիմքում ընկած են փոխըմբռնումը, ճկունությունն ու աշխատասիրությունը։
Վիվա-ՄՏՍ-ը գործում է արդեն 18 տարի, ունի ավելի քան 1200 աշխատակից: Ընկերությունը հավատարիմ է իր հիմնարար արժեքներին, որոնք են. նորարարություն, պատասխանատվություն, հարգանք, թիմային աշխատանք, հավատարմություն:
Ակբա բանկն իր գործուներությունը ծավալում է շուրջ 28 տարի՝ ապահովելով 1800 աշխատատեղ։ Ակբա բանկի հիմնական արժեքներն են սոցիալական պատասխանատվությունը հավատարմությունը,
թափանցիկությունը, նորարարություն և հոգատարություն հաճախորդների հանդեպ։

Evolution-ը ապահովում է դինամիկ և ստեղծագործական աշխատանքային միջավայր, որը եզակի հնարավորություն է տալիս մարդկանց կատարելագործելու իրենց հմտությունները: Ընկերությունն առաջնորդվում է աշխարհում առցանց խաղերի լուծումների առաջատար մատակարարը դառնալու տեսլականով:
ՄԻԱՆԱԼ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻ ՓԱՌԱՏՈՆԻՆ
ՄԻԱՆԱԼ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻ ՓԱՌԱՏՈՆԻՆ
ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ
ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ

CCF-ի կազմակերպիչը Skill Event Marketing Company-ն է։

Skill-ն օգնում է ընկերություններին և բրենդերին լուծել տարատեսակ բիզնես խնդիրներ՝ կիրառելով միջոցառումների կազմակերպման և առաջխաղացման տեխնոլոգիաները։

ԱՎԵԼԻՆ SKILL-Ի ՄԱՍԻՆ
ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Մեր թիմը սիրով պատրաստ է պատասխանել Ձեր բոլոր հարցերին և ըստ անհրաժեշտության նաև հանդիպել Ձեր թիմի անդամների հետ ու օգնել ստանալ առավելագույնը Career City Fest՝ լավագույն գործատուների փառատոնին մասնակցությունից։

+37460707570
careercityfest@skill.am
Made on
Tilda