CAREER CITY FEST-Ի ՄԱՍԻՆ

Career City Fest-ը լավագույն գործատուների ամենամյա փառատոն է, որն անցկացվում է 2023 թվականից։ Տարածաշրջանում գործատուի բրենդինգի ամենամեծ փառատոնը միջազգային Eventex Awards-ի եռակի մրցանակակիր է։ Երեք տարիների ընթացքում այն համախմբել է հազարավոր այցելուների, հարյուրավոր բանախոսների ու ընկերությունների։ Career City Fest-ը տարվա գլխավոր կարիերային իրադարձությունն է, որտեղ խաչվում են միտումները, ոգեշնչումն ու հնարավորությունները՝ բոլոր սերունդների համար։

25.000+

Այցելու

200+

Ընկերություն

200+

Բանախոս
  • ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ
    Ստեղծել հարթակ, որտեղ տարբեր սերունդների ներկայացուցիչները կարող են փոխանակվել փորձով ու գիտելիքով, կառուցել փոխհարաբերություններ, կիսվել կարիերայի իրենց ընկալումներով ու սպասումներով՝ ձևավորելով աշխատաշուկայի ներառական և համագործակցային մոդել։
  • ՏԵՍԼԱԿԱՆ
    Լինել լավագույն գործատուների ամենասպասված ամենամյա փառատոնը և հանդիպման վայր սերունդների համար, ովքեր կերտում են աշխատաշուկայի ապագան:

CAREER CITY FEST 5TH GENERATION
Career City Fest 5th Generation-ը նշում է փառատոնի 5-ամյակը։ Սակայն այս տարի «հինգը» պարզապես թիվ չէ։ 2K26-ում Career City Fest-ը դառնում է 5 սերունդների հանդիպման վայր։ Փառատոնը դառնում է հարթակ, որտեղ 5 սերունդները կիսվում են միմյանց հետ իրենց գիտելիքներով, կարիերայի փորձով, նորարար հայացքներով և տեսլականով։
  • ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋԱՏԱՐ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐ
    Կներկայացնեն իրենց արժեքները, թիմը, մշակույթը, արտադրանքն ու կարիերայի զարգացման հնարավորությունները՝ հատուկ ուշադրությամբ նոր սերունդների կարիքներին և սպասումներին։
  • ՍԻՐՎԱԾ ԵՎ ԱԶԴԵՑԻԿ ԲԱՆԱԽՈՍՆԵՐ
    Կոգեշնչեն մասնակիցներին իրենց փորձով ու խորհուրդներով՝ պատմելով թե ինչպես են տարբեր սերունդների ներկայացուցիչները ձևավորում ապագայի կարիերան ու բիզնեսը։
  • GROWTH ZONE & FUTURE CAREER CONF
    Ելույթներ և պանելային քննարկումներ սերունդների համատեղ աշխատանքի, նոր տեխնոլոգիաների ազդեցության և ապագայի մասնագիտությունների մասին։
  • CCF BATTLES
    ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԲԱՆԱՎԵՃԵՐ
    Փառատոնի ամենավառ ինտելեկտուալ հարթակը, որտեղ սերունդների ամենահամարձակ ու հեռատես մասնագետները բանավիճում են կարիերայի, կրթության և աշխատանքի ապագայի շուրջ։

  • EXPO ZONE
    Տասնյակ տաղավարներ, որտեղ մասնակիցները կարող են հանդիպել գործատուների, ստանալ կոնկրետ աշխատանքի առաջարկներ և բացահայտել նոր կարիերային ուղիներ։
  • FUN & SPORTS ZONE
    Հատուկ գոտի՝ ինտերակտիվ խաղերով, հետաքրքիր փորձառություններով և թիմային ակտիվացումներով, որտեղ կարիերան ու զվարճանքը միահյուսվում են։
  • EVP SHOW
    Գործատուները յուրօրինակ ձևաչափով կներկայացնեն իրենց Employer Value Proposition-ը՝ ցույց տալով թիմի ոգին, հնարավորությունները և կորպորատիվ մշակույթը։
  • CCF AWARDS
    Մրցանակաբաշխություն՝ գործատուներին, նորարարական նախագծերին ու փառատոնի ամենավառ մասնակիցների համար։
  • COKE TALKS
    Coke Talks-ը Career City Fest-ում նոր հարթակ է, որտեղ հնչում են համարձակ գաղափարներ, կենդանանում են պատմություններ և ստեղծվում նոր կապեր։
ԲԱՆԱԽՈՍՆԵՐ
ԲԱՆԱԽՈՍՆԵՐ
Կոնֆերանս սրահ
  • Ռուբեն Եսայան

    Մոդերատոր

    «Թունելից 13 կմ հեռավորության վրա» ֆիլմի պրոդյուսեր
  • Սոս Ջանիբեկյան

    Պանելիստ

    «Թունելից 13կմ հեռավորության վրա» ֆիլմ, Միքայել
  • Շուշան Ավագիմյան

    Պանելիստ

    Երևան Մոլի փոխտնօրեն
  • Արամ Փախչանյան

    Պանելիստ

    «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհորդի նախագահ
  • Դալիթա Ավանեսյան

    Պանելիստ

    «Թունելից 13կմ հեռավորության վրա» ֆիլմ, Նեկտար
  • Արամ Մխիթարյան

    Պանելիստ

    Yandex Armenia-ի ղեկավար
  • Աննա Վարդանյանց

    Պանելիստ

    Մարդկային ռեսուրսների կառավարման ծառայության ղեկավար, Ամերիաբանկ
  • Մարիանա Էդիլյան

    Պանելիստ

    Վիվա Արմենիա, HR տնօրեն
  • Նարեկ Բաբայան

    Բաթլիստ

    «Ըստ քեզ»-ի համահիմնադիր
  • Վարդան Վարդանյան

    Բաթլիստ

    «Ըստ քեզ»-ի համահիմնադիր
  • Ալբերտ Ղուլինյան

    Պանելիստ

    «Թունելից 13կմ հեռավորության վրա» ֆիլմ, Ջիվան
  • Սերժ Գևորգյան

    Պանելիստ

    «Թունելից 13կմ հեռավորության վրա» ֆիլմ, Էդգար
  • Վազգեն Մկրտչյան

    Պանելիստ

    «Թունելից 13կմ հեռավորության վրա» ֆիլմ, Արամ
  • Սերոբ Խաչատրյան

    Բաթլիստ

    Երևանի պետական համալսարան, դասախոս
  • Խաչիկ Աբաջյան

    Բաթլիստ

    Բրեյն Ափ, համահիմնադիր
ՕՐԱԿԱՐԳ
ՕՐԱԿԱՐԳ
ԱՊՐԻԼԻ 18
ԿՈՆՖԵՐԱՆՍ ՍՐԱՀ
GROWTH ZONE
COKE TALKS
Farrel Gulierm, creative director in DD agency
Samuel Willson, project manager in Pixels
ՕՐԱԿԱՐԳ
ԿՈՆՖԵՐԱՆՍ ՍՐԱՀ
Ապրիլի 18
12:50 – 13:00
12:50 – 13:00
Փառատոնի բացում
13։00-14։30
13։00-14։30
Դանիել Սիբերգ
Հաջորդ սերնդի ընկերությունը․ մշակույթների ձևավորում, որոնք գրավում են բոլոր սերունդներին
14։30-15։00
14։30-15։00
Ընդմիջում
15:00-16:00
15:00-16:00
Պանելային քննարկում. Աշխատանքի ապագան 2030-ին. ի՞նչն է ձևավորելու կարիերան հաջորդիվ
Մոդերատոր
Սերգեյ Ուսնունց

Պանելիստներ
Արամ Մխիթարյան
Աննա Վարդանյանց
Մարիա Կարապետյան
TBA
TBA
16։00-16։30
16։00-16։30
Ընդմիջում
16:30-17:30
16:30-17:30
CCF Battle - yst.qez
Remote vs Office․ ազատություն, թե՞ մեկուսացում
17։30-18։30
17։30-18։30
Ջոնաթան Հայթի «Տագնապած սերունդը» գրքի շնորհանդես և պանելային քննարկում
Newmag
18:30-19:30
18:30-19:30
Ընդմիջում
Ապրիլի 19
11:30-12:30
11:30-12:30
Պանելային քննարկում. 5 սերունդ, 1 ռիթմ. ավանդույթների ու նորարարության կենտրոնում
Մոդերատոր
Արմինե Ղազարյան

Պանելիստներ
Արամ Փախչանյան
Մարիանա Էդիլյան
Շուշան Ավագիմյան
Գևորգ Գրիգորյան
Ինեկոբանկ
12:30-13:30
12:30-13:30
Պանելային քննարկում. «Թունելից 13 կմ հեռավորության վրա» ֆիլմ
Մոդերատոր
Ռուբեն Եսայան

Պանելիստներ

Սոս Ջանիբեկյան

Դալիթա Ավանեսյան

Վազգեն Մկրտչյան

Սրրեժ Գևորգյան

Ալբերտ Ղուլինյան

13:30-14:30
13:30-14:30
CCF Battle: Դիպլոմ. կոմպետենտության ապացույց, թե՞ հնացած ձևականություն
Սերոբ Խաչատրյան
Խաչիկ Աբաջյան
14:30-17:30
14:30-17:30
Ընդմիջում
17:30-19:00
17:30-19:00
EVP Show
Խաղարկության ամփոփում
ՕՐԱԿԱՐԳ
ՕՐԱԿԱՐԳ
GROWTH ZONE
Ապրիլի 18
12:00-12:30
12:00-12:30
Պանելային քննարկում. Երեխաները՝ որպես ապագայի ճարտարապետներ. ի՞նչ կարող ենք սովորել նրանցից
Մոդերատոր
Մարիա Խախամյան

Պանելիստներ
Լենա Մարգարյան
Մարգարիտա Խամոյան
Վարդգես Ավագյան
12։30-13։00
12։30-13։00
Սերգեյ Թանթուշյան
Փափուկ հմտությունները՝ աճի նոր չափանիշ
13։00-13:30
13։00-13:30
Ալեքսանդր Պլատո Հակոբյան
Time for Philosophy կամ սկզբումն էր #Բանը
ՕՐԱԿԱՐԳ
ՕՐԱԿԱՐԳ
COKE TALKS
Ապրիլի 19
12:00-12:30
12:00-12:30
Հելեն Գեղամյան
Oops Stories
12:30-13:00
12:30-13:00
Նելլի Վահանյան
TBA
13:00-13:30
13:00-13:30
Cola-Cola HBC Armenia
TBA

WORLD'S TOP SPEAKERS IN ARMENIA


ԴԱՆԻԵԼ ՍԻԲԵՐԳ

ԹԵՄԱ:
«Հաջորդ սերնդի ընկերությունը․ մշակույթների ձևավորում, որոնք գրավում են բոլոր սերունդներին»

2026 թվականին WORLD’S TOP SPEAKERS IN ARMENIA նախաձեռնությունը Հայաստանում կընդունի Դանիել Սիբերգին՝ համաշխարհային մտքի առաջնորդ, ով գործում է բրենդինգի, տեխնոլոգիաների և թվային դարաշրջանում վստահության։

25 տարվա կարիերայի ընթացքում, աշխատելով Google-ում, CNN-ում, CBS News-ում և մի շարք հաջող ստարտափներում, նա ձևավորել է նոր մոտեցումներ՝ նորարարության, պատմությունների կառուցման և սպառողական վարքագծի ընկալման ոլորտներում։

Որպես Google-ի նախկին ղեկավար և Էմմի մրցանակի առաջադրված լրագրող՝ Դանիել Սիբերգը հայկական բեմ է բերում ռազմավարական խորքային մտածողության, մեդիա փորձի և ապագային միտված առաջնորդության եզակի համադրություն։In

ԱՄՐԱԳՐԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԸ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻ ՓԱՌԱՏՈՆԻՆ

Թողեք հայտ, և մեր մասնագետները Ձեզ հետ կապ կհաստատեն։

ՓԱՌԱՏՈՆԻ ՔԱՐՏԵԶ

CAREER CITY FEST-Ի ՔԱՂԱՔԱՊԵՏ

Կարիերայի քաղաքի քաղաքապետը և՛ վստահելի հասարակական գործիչ է, և՛ սերունդների միջև կապող օղակ։ Ծառայելով որպես փառատոնի ամենամյա դեսպան՝ նա մարմնավորում և փոխանցում է փառատոնի արժեքները, մշակույթը և երկարաժամկետ տեսլականը։ Քաղաքապետը սահմանում է ամենամյա ուղերձը, խթանում սերունդների միջև իմաստալից երկխոսությունը և ներկայացնում CCF-ը՝ միավորելով ընկերություններին, փորձագետներին և մասնակիցներին աշխատանքի ապագան ձևավորող սկզբունքների շուրջ։

«Կարիերայի քաղաք» փառատոնը մի վայր է, որտեղ սերունդները հանդիպում են՝ ձևավորելու աշխատանքի ապագան։ Այդ պատճառով ես կանգնեցի CCF-ի կողքին, քանի որ դրա առաքելությունն է ստեղծել հնարավորություններ, խթանել աճը և յուրաքանչյուր երիտասարդի վստահություն տալ առաջ գնալու համար։

Որպես Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ինչպես նաև Նազիկ Ավդալյանի անվան սպորտի հիմնադրամի հիմնադիր՝ ես գիտեմ, թե ինչպես կարող են ճիշտ միջավայրը և ուղղորդումը փոխել սերունդների ճանապարհը։ CCF-ում մենք հենց այդ միջավայրն ենք կառուցում՝ կապելով ընկերություններին, փորձագետներին և մասնակիցներին՝ միասին ստեղծելու մարդակենտրոն աշխատաշուկա։


Նազիկ Ավդալյան

CCF 2K25 քաղաքապետ

ՆԱԽՈՐԴ ՓԱՌԱՏՈՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
ԲԱՆԱԽՈՍՆԵՐ

Թողեք հայտ, և մեր մասնագետները Ձեզ հետ կապ կհաստատեն։

ՆԱԽՈՐԴ ՓԱՌԱՏՈՆԵՐԻ ԲԱՆԱԽՈՍՆԵՐ
Դիտե՛ք փառատոնի նախորդ տարիների հոլովակներն ու ֆոտոշարքը՝ փառատոնի ողջ էներգիան, մասշտաբը և տրամադրությունը պատկերավոր հասկանալու համար։
CAREER CITY FEST 2K25
Career City Fest 2K25-ն անցկացվեց 2025 թվականի ապրիլի 25-ին և 26-ին, ու սահմանեց նոր նշաձող կազմակերպչական թիմի համար: Այն ոչ միայն գերազանցեց նախորդ տարվա ցուցանիշները, այլև սահմանեց նոր չափանիշներ՝ թե՛ մասնակցության քանակով, թե՛ բովանդակային որակով։
CAREER CITY FEST 2K24
Career City Fest 2K24-ն անցկացվեց 2024 թվականի ապրիլի 27-ին և 28-ին, ու սահմանեց նոր նշաձող կազմակերպչական թիմի համար՝ գերազանցելով նախորդ տարվա արդյունքները։
CAREER CITY FEST - SPECIAL EDITION
Արտահերթ Career City Fest-ը մեկ հարթակում համախմբեց բոլոր այն կազմակերպություններին, որոնք պատրաստ են աջակցել Արցախահայությանը կրթության, աշխատանքի և սոցիալական ոլորտներում։
CAREER CITY FEST 2K23-Ը ԱՄՓՈՓԻՉ ՀՈԼՈՎԱԿՆԵՐՈՒՄ
CCF-Ի ՄՐՑԱՆԱԿՆԵՐԸ
  • EVENTEX AWARDS
    2024 թվականին Career City Fest-ը սահմանեց նոր նշաձող՝ արժանանալով Eventex Awards-ի երկու ոսկե մրցանակների՝ «Lավագույն ցուցահանդես» և «Հանրային ընտրությամբ լավագույն միջոցառում» անվանակարգերում։
    Eventex 2024-ում տարբեր անվանակարգերում լավագույնի կոչման համար մրցում էին 67 երկրների 1207 ընկերություններ և CCF-ը Հայաստանից առաջին միջոցառումն էր, որը ոչ միայն նոմինացվել այլև մրցանակ է ստացել այս հեղինակավոր մրցույթում։
    Այս հաղթանակը վկայում է փառատոնի համաշխարհային մակարդակի որակի մասին։
  • The Voice of GEN at CCF
    Արծաթե մրցանակ Eventex Awards 2025-ին

    2025 թվականին Skill-ը արժանացավ միջազգային ճանաչման՝ գեյմիֆիկացված ինստալյացիայի՝ «The Voice of GEN at CCF» -ի շնորհիվ, որը «People’s Choice - Brand Experience» անվանակարգում արժանացավ արծաթե մրցանակի Eventex Awards մրցանակաբաշխությունում։
    Այս ստեղծագործական ակտիվացիան բացեց նոր հորիզոններ բրենդային փորձառության և ներգրավվածության ոլորտում՝ ամրապնդելով Skill-ի դիրքերը որպես համաշխարհային մակարդակի փորձագետ բրենդային ակտիվացիաների մեջ։
ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ
Skill Event Marketing Company
Միջոցառումներ, որոնք մարդիկ սիրում են
Skill Event Marketing ընկերությունն իրադարձային մարքեթինգի ամբողջական ծառայություններ մատուցող առաջատար ընկերությունն է Հայաստանում՝ հայտնի իր ոգեշնչող միջոցառումներով։ 2016 թվականից ընկերությունը կազմակերպել է ավելի քան 600 միջոցառում և ստացել միջազգային ճանաչում։ 2024 թվականին ընկերությունն ընդգրկվել է Eventex Awards-ի աշխարհի 100 լավագույն գործակալությունների ցանկում։
Skill
Event Marketing Company

Միջոցառումներ, որոնք մարդիկ սիրում են
Skill Event Marketing ընկերությունն իրադարձային մարքեթինգի ամբողջական ծառայություններ մատուցող առաջատար ընկերությունն է Հայաստանում՝ հայտնի իր ոգեշնչող միջոցառումներով։ 2016 թվականից ընկերությունը կազմակերպել է ավելի քան 600 միջոցառում և ստացել միջազգային ճանաչում։ 2024 թվականին ընկերությունն ընդգրկվել է Eventex Awards-ի աշխարհի 100 լավագույն գործակալությունների ցանկում։
ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Ունե՞ք հարցեր։ Մեր թիմը միշտ պատրաստ է պատասխանել դրանց։ Կապվե՛ք մեզ հետ Ձեզ հարմար եղանակով։
  • Տվյալներ
    +374 60 707570
    careercityfest@skill.am
  • Հասցե
Made on
Tilda