ՀՈՎԱՆԱՎՈՐՉԱԿԱՆ ՓԱԹԵԹՆԵՐ
ՀՈՎԱՆԱՎՈՐՉԱԿԱՆ ՓԱԹԵԹՆԵՐ

CAREER CITY FEST 2K24

Ձեր ընկերությունը կարող է միանալ լավագույն գործատուների փառատոնին նաև որպես հովանավոր և աջակցել փառատոնի շրջանակում անցկացվող օգտակար միջոցառումների իրականացմանը, որոնք բաց են լինելու հազարավոր խանդավառ մասնակիցների համար։

Ձեր ընկերությունը կարող է միանալ լավագույն գործատուների փառատոնին նաև որպես հովանավոր և աջակցել փառատոնի շրջանակում անցկացվող օգտակար միջոցառումների իրականացմանը, որոնք բաց են լինելու հազարավոր խանդավառ մասնակիցների համար։
ԲԱՐՏԵՐԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Բարտերային համագործակցության դեպքում նշված բոլոր արժեքները հաշվարկվում են +50% արժեքով։
ՉԵՂԱՐԿՄԱՆ ԵՎ ԳՈՒՄԱՐԻ ՀԵՏՎԵՐԱԴԱՐՁԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Միջոցառումից մինչև 1 ամիս առաջ՝ 20% տուգանք։ Միջոցառման օրվանից մեկ ամիս առաջ չեղարկման հնարավորություն առկա չէ:
ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՏՈՒ ՀՈՎԱՆԱՎՈՐ
Զարգացման գոտու հովանավոր

Արժեքը՝ 990,000 ՀՀ դրամ
Եթե Ձեր ընկերության արժեքների ցանկում կրթությունն ու շարունակական զարգացումն առաջին եռյակում են, ապա առաջարկում ենք միանալ փառատոնի Զարգացման գոտու ստեղծմանը։
Այստեղ երկու օր շարունակ լինելու են թեմատիկ սեմինարներ, վարպետության դասեր և աշխատարաններ։
Աջակցելով այս գոտու ստեղծմանը Ձեր ընկերությունը հնարավորություն կտա հարյուրավոր մարդկանց անվճար մասնակցել մասնագիտական կողմնորոշման, վերապատրաստման և հմտությունների զարգացման ծրագրերին։
Փաթեթը ներառում է՝
Զարգացման ծրագրի իրականացում (մինչև 30 րոպե տևողությամբ) կամ ընտրություն առկա հայտերից
Լոգոյի տեղադրում գոտու բրենդինգում
Ընկերության ներկայացում զարգացման գոտու վերաբերյալ բոլոր նյութերում (սոց․ ցանցեր, էլ․ նամակներ, վեբկայք)
Լոգո անիմացիա զարգացման գոտու էկրանին ընդմիջումների ընթացում

Գովազդային հոլովակի ցուցադրություն (մինչև 60 վրկ․) զարգացման ծրագրերի ընթացքում
FUTURE CAREER CONF-Ի ՀՈՎԱՆԱՎՈՐ
Future Career Conf-ի հովանավոր

Արժեքը՝ 2,000,000 ՀՀ դրամ

Future Career Conf-ը Career City Fest՝ լավագույն գործատուների փառատոնի ամենասիրված և այցելված հարթակներից է։ 2 oրվա ընթացքում 10 ժամից ավելի անդադար ելույթներ ու պանելային քննարկումներ կրթության, կարիերայի, զարգացման և աշխատաշուկայի թեմաներով․ 30-ից ավելի խոսնակներ և հազարավոր ունկնդիրներ։

Միանալով Future Career Conf-ին, որպես հովանավոր Ձեր ընկերությունը կօգնի էլ ավելի լավը դարձնել սպասված կոնֆերանսը։

Փաթեթը ներառում է՝
Լոգոյի տեղադրում կոնֆերանսի գովազդային պաստառին
Ընկերության ներկայացում կոնֆերանսի սոց․ ցանցերում, վեբկայքում և էլեկտրոնային նամակներում
Լոգոյի տեղադրում կոնֆերանս դահլիճի պրես վոլին
Լոգո անիմացիա դահլիճի կողային էկրաններին կոնֆերանսի ողջ ընթացքում

Գովազդային հոլովակի ցուցադրություն (մինչև 60 վրկ․) կոնֆերանսի ընթացքում
ԺԱՄԱՆՑԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԳՈՏՈՒ ՀՈՎԱՆԱՎՈՐ
Ժամանցի և սպորտի գոտու հովանավոր

Արժեքը՝ 1,600,000 ՀՀ դրամ
Ժամանցի և սպորտի գոտում երկու օր շարունակ տիրելու է բարձր տրամադրություն և թեժ մթնոլորտ․ թիմային և անհատական մրցույթներ, վիկտորինաներ, խաղեր, ակտիվացնող ծրագրեր և ոչ միայն։

Եթե Ձեր ընկերությունը խրախուսում է ակտիվ կենսակերպը, վառ է ու հիշվող, ապա այս փաթեթի ընտրությունը կօգնի Ձեր ընկերությանն ավելի ընդգծել իր գաղափարախոսությունն ու փառատոնի հազարավոր այցելուներին նվիրել անմոռանալի պահեր։
Փաթեթը ներառում է՝
Լոգոյի ներառում գոտու բրենդինգում

Լոգո անիմացիա գոտու լեդ էկրաններին
Լոգոյի տեղադրում գոտին առանձնացնող դրոշակին
Գովազդային հոլովակի ցուցադրություն (մինչև 60 վրկ․) գոտու էկրանին
Ընկերության ներկայացում գոտու վերաբերյալ բոլոր նյութերում (սոց․ ցանցեր, էլ․ նամակներ, վեբկայք)
ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ
ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ

CCF-ի կազմակերպիչը Skill Event Marketing Company-ն է։

Skill-ն օգնում է ընկերություններին և բրենդերին լուծել տարատեսակ բիզնես խնդիրներ՝ կիրառելով միջոցառումների կազմակերպման և առաջխաղացման տեխնոլոգիաները։

ԱՎԵԼԻՆ SKILL-Ի ՄԱՍԻՆ
ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
ՄՆԱՑԻ՞Ն ՀԱՐՑԵՐ ԶԱՆԳԱՀԱՐԵ՛Ք ԿԱՄ ԳՐԵՔ ՄԵԶ

+37460707570
careercityfest@skill.am
Մեր թիմը սիրով պատրաստ է պատասխանել Ձեր բոլոր հարցերին և ըստ անհրաժեշտության նաև հանդիպել Ձեր թիմի անդամների հետ ու օգնել ստանալ առավելագույնը Career City Fest՝ լավագույն գործատուների փառատոնին մասնակցությունից։


ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ
Made on
Tilda