CAREER

CITY FEST 2K24

FESTIVAL OF THE BEST EMPLOYERS


APRIL 27-28

MERIDIAN EXPO CENTER

#CCF 2K24
CAREER CITY FEST 2K24

Career City Fest` լավագույն գործատուների փառատոնը ամենամյա միջոցառում է, որը մեկ հարթակում համախմբում է հարյուրավոր ընկերությունների և հազարավոր մարդկանց։
Առաքելությունը․
Լինել լավագույն հարթակը, որտեղ լավագույն գործատուները՝ անկախ իրենց գործունեության ոլորտից ու մասշտաբից, հնարավորություն կունենան ամենավառ ձևով հանրությանը ներկայացնել իրենց թիմերը, ապրանքներն ու ծառայությունները։
Նպատակը․
Իր համայնքի անդամներին ընձեռել կրթության ու կարիերայի աճի հնարավորություններ՝ անկախ տարիքից, մասնագիտությունից ու որակավորման աստիճանից, և նպաստել նրանց կյանքի որակի բարձրացմանը։
#CCF-Ի ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՐԹԱԿՆԵՐԸ
CAREER CITY FEST 2K24-Ի ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՐԹԱԿՆԵՐԸ

Career City Fest-ը միայն լավագույն գործատուների ցուցահանդես չէ, այլ կարիերայի մեծ քաղաք, որտեղ երկու օր շարունակ մարդիկ և ընկերությունները գտնում են իրար, ծանոթանում, փոխանակվում գաղափարներով, ստեղծում նոր ու արժեքավոր համագործակցություններ, միասին հաճելի ժամանակ անցկացնում, զարգանում և կառուցում ապագա։

Լավագույն գործատուների փառատոնի 7 հիմնական հարթակներն են․

ԻՆՉՈՒ՞ ՄԻԱՆԱԼ #CCF-ԻՆ
ԻՆՉՈՒ՞ ՄԻԱՆԱԼ CAREER CITY FEST-ԻՆ

Միացեք երկրում և տարածաշրջանում առաջին ու միակ կարիերայի քաղաք՝ լավագույն գործատուների փառատոնին և ամենավառ ձևով ներկայացրեք Ձեր ընկերությունը, թիմը, ապրանքներն ու ծառայությունները Career City Fest-ի հազարավոր այցելուներին։

7 պատճառ լավագույն գործատուների փառատոնին միանալու համար
Սա Հայաստանում միակ հարթակն է, որտեղ 10.000-ից ավելի ներկա և ապագա մասնագետներ կծանոթանան Ձեր ընկերությանը որպես գործատու և հնարավորություն կունենան բացահայտել այն՝ որպես իրենց երազանքների աշխատատեղ։
Հազարավոր մարդիկ կծանոթանան ձեր կազմակերպության առաքելությանը, տեսլականին, մշակույթին եվ առավելություններին։
Ձեր թիմը կծանոթանա հազարավոր խանդավառ և նպատակասլաց մասնագետների հետ ու հնարավորություն կունենա ներգրավել շուկայի լավագույններին։
Ձեր ընկերությունը կարող է ներկայանալ ոչ միայն որպես գործատու, այլև փառատոնի հազարավոր այցելուներին ներկայացնել իր ապրանքներն ու ծառայությունները, բարձրացնել ընկերության ճանաչելիությունը և ներգրավել նոր հաճախորդներ ու գործընկերներ։
Սա հիանալի հարթակ է նոր համագործակցությունների և արդյունավետ կապերի հաստատման համար։ Դուք կարող եք ներկայացնել Ձեր գաղափարներն ու նախագծերը և ներգրավել գործընկերներ ու ներդրողներ։
Լավագույն գործատուների փառատոնում փնտրում են լավագույններին։ Այս հարթակում Ձեր ընկերությունը լավագույնս կընդգծի իր հզոր բրենդը, փորձառու թիմը և ոլորտում ունեցած հեղինակովոր ու արժեքավոր դերը։

Միանալով Career City Fest-ին՝ Ձեր ընկերությունն աջակցում է Հայաստանի աշխատաշուկայի զարգացմանն ու հազարավոր մարդկանց նվիրում բացահայտման ու զարգացման տոն։
CAREER CITY FEST 2K23
ՄԻԱՆԱԼ CAREER CITY FEST-ԻՆ

Լավագույն գործատուների փառատոնը տարատեսակ ձևաչափերով հարուստ, բազմաբովանդակ հարթակ է, որին կարող է միանալ ցանկացած ընկերություն, ցանկացած տարբերակով՝ կախված իր առջև դրված բիզնես նպատակներից և խնդիրներից։
Մենք մշակել ենք ճկուն փաթեթներ՝ հարմար բոլոր նախասիրություններին։

CAREER CITY FEST 2K23
CAREER CITY FEST 2K23

Career City Fest 2K23-ը, որն անցկացվեց ս․թ ապրիլի 28-29-ը ունեցավ մեծ հաջողություն և դարձավ սիրված միջոցառում ինչպես այցելուների, այնպես էլ մասնակից ընկերությունների համար։
7000+

այցելուներ

5000+

քմ․ էքսպո տարածք
70+

ընկերություն

60+

ԽՈՍՆԱԿ

10

գործատուների EVP շոու

CAREER CITY FEST 2K23-Ը ԱՄՓՈՓԻՉ ՀՈԼՈՎԱԿՆԵՐՈՒՄ
CAREER CITY FEST 2K23-Ը ԱՄՓՈՓԻՉ ՀՈԼՈՎԱԿՆԵՐՈՒՄ
ՄԱՐՔԵԹԻՆԳԱՅԻՆ ԱՐՇԱՎԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

ՄԱՐՔԵԹԻՆԳԱՅԻՆ ԱՐՇԱՎԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

Career City Fest 2K23-ի 5 ամիս տևողությամբ մարքեթինգային արշավն ընգրկել է առաջխաղացման բազմատեսակ միջոցներ՝ սոցիալական ցանցեր, թվային տիրույթներ, հեռուստատեսություն, ռադիո, ԶԼՄ-ներ, ինֆլուենսեր մարքեթինգ, արտաքին գովազդ, իվենթ մարքեթինգ և այլն։

Մարքեթինգային արշավի գրանցած արդյունքները ստորև․
1,500,000+
օգտատերի շրջանում տեսանելիություն սոց․ ցանցերում
100,000+
կայքի այցելություն
10,000+
գրանցում
1000+
նշում սոցիալական ցանցերում
50+
մեդիա անդրադարձ
30+
վիդեո անդրադարձ
15+
ժամ ռադիո գովազդ

Career City Fest 2K23 այցելել են հազարավոր մարդիկ տարբեր տարիքային խմբերից և գործունեության ոլորտներից։

Այցելուների առավել մանրամասն նկարագիրն ըստ տոկոսների ստորև․

8.9 / 10

Այցելուների գոհունակության աստիճանը փառատոնից, ըստ հարցման արդյունքների

Սեռ / Տարիք
Իգական 65%, Արական 35%
12-17 տարեկան 15%, 18-24 տարեկան 45%
25-34 տարեկան 25%, 35+ տարեկան 15%
Բնակության վայր / Աշխատանք
Մարզեր 77%, Երևան 23%
Աշխատանք փնտրողներ/ուսանողներ 45%
Աշխատանք ունեցողներ 55%
ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ
ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ

CCF-ի կազմակերպիչը Skill Event Marketing Company-ն է։

Skill-ն օգնում է ընկերություններին և բրենդերին լուծել տարատեսակ բիզնես խնդիրներ՝ կիրառելով միջոցառումների կազմակերպման և առաջխաղացման տեխնոլոգիաները։

ԱՎԵԼԻՆ SKILL-Ի ՄԱՍԻՆ
ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
ՄՆԱՑԻ՞Ն ՀԱՐՑԵՐ ԶԱՆԳԱՀԱՐԵ՛Ք ԿԱՄ ԳՐԵՔ ՄԵԶ

+37460707570
careercityfest@skill.am
Մեր թիմը սիրով պատրաստ է պատասխանել Ձեր բոլոր հարցերին և ըստ անհրաժեշտության նաև հանդիպել Ձեր թիմի անդամների հետ ու օգնել ստանալ առավելագույնը Career City Fest՝ լավագույն գործատուների փառատոնին մասնակցությունից։


ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ
Made on
Tilda