Ընկերությունն առաջարկում է ՀՀ ամբողջ տարածքում առկա թափուր աշխատատեղեր (հավաքագրած ՄՍԾ 49 տարածքային կենտրոնների միջոցով), զբաղվածության աջակցության ծրագրեր և միջոցառումներ։
«Դասավանդի՛ր, Հայաստան»-ը մեկնարկում է Արցախից բռնի տեղահանված մեր այն հայրենակիցների գրանցումները, որոնք հետաքրքրված են կրթական ոլորտում և դպրոցներում աշխատանքով։
Team2B-ն առաջարկում է կոմպլեքս լուծումներ բիզնեսների վարման համար, անկախ ոլորտից։
Train2B-ն կրթական հարթակ է, որտեղ Դուք կարող եք գտնել Ձեր ոգեշնչումը սովորելու համար: Այս պահին առաջարկվող դասընթացներն են՝ SMM Start, Հաշվապահություն 0-ից, ՀԾ հաշվապահ
Upgrade-ը ստեղծվել է 2020 թվականի պատերազմից հետո որպես սոցիալական ձեռնարկություն։
Ընկերությունը ներկայացնելու է՝ իր կողմից անցկացվող դասընթացները (սոցիալ մեդիա մարքեթինգ՝ SMM, գրաֆիկ դիզայն, հանրային կապեր, կոնտենտ մարքեթինգ) ընկերության գործընկերների առկա թափուր աշխատատեղերը:
EasyPay-ի տաղավարում կարող եք ծանոթանալ ընկերության թափուր հաստիքներին։
HR Drone-նն իր տաղավարում կներկայացնի հարթակի հնարավորությունները ինչպես աշխատանք փնտրողների, այնպես էլ հավաքագրման մասնագետների համար։ Կներկայացվեն նաև ընկերությունների հետ անվճար համագործակցության առաջարկներ՝ արցախահայերին աշխատանք գտնելու գործում օգնելու նպատակով։
«ԱԿԳ Ավելին Քան Դեղատուն» ՍՊԸ-ն ացելուներին, բացի դեղագործ/դեղագետների անվճար ուսուցման հնարավորությունից, կառաջարկի նաև հետևյալ բաց հաստիքները՝
▫ դեղագործ/դեղագետ (պարտադիր է դիպլոմի առկայությունը),
▫ վաճառքի խորհրդատու,
▫ պահեստի աշխատակից,
▫ բժշկական ներկայացուցիչ,
▫ մանրածախ վաճառքի և մարքեթինգի ղեկավար։
Բրեվիսի տաղավարում կծանոթանաք ընկերության մատուցած ծառայություններին, ինչպես նաև առկա թափուր հաստիքներին։
BIB Marketing Agency-ի տաղավարում այցելուները կծանոթանան «SMM 0-ից սկսնակների համար» դասընթացին անվճար միանալու հնարավորությանը, ընկերության ծառայություններին, ինչպես նաև այս պահին առկա թափուր հաստիքներին։
CodeNYX-ն իր տաղավարում այցելուներին կներկայացնի իր կրթական բարձրորակ ծրագրերը, որոնք տրամադրում են ծրագրավորման հաջող կարիերայի համար անհրաժեշտ տեսական և գործնական հմտություններ և ապահովում են կարիերայի աճ։
ՖԼԵՇ ՍՊԸ-ի տաղավարում կառաջարկվեն հետևյալ թափուր աշխատատեղերը․
▫ Բենզալցակայանում լիցքավորող
▫ Մաքրուհի
▫ Անվտանգության աշխատակից
▫ Բանվոր
▫ Անվադող վերանորոգող
▫ Փականագործ
«Ալֆա Ֆարմ»-ը այցելուներին կներկայացնի հետևյալ թափուր հաստիքները․
▫ Դեղագետ/դեղագործ
▫ B2B վաճառքի մասնագետ
▫ ՍՄՄ մասնագետ
▫ Բրենդ մենեջեր
▫ Բժշկական ներկայացուցիչ
Gorcka.com-ը կներկայացնի սոցցանցային հարթակում տեղադրված աշխատանքի հայտարարություններին ծանոթանալու տարբերակները, ինչպես նաև կօգնի հետևել հարթակին և առաջինը տեղեկանալ նոր թափուր հաստիքների մասին։
LMS-ն առաջարկելու է ընկերությունում առկա 6 թափուր հաստիքները հետևյալ մասնագիտացումներում․
▫ Վարկային պորտֆելի հավաքագրման մասնագետ
▫ Խնդրահարույց վարկային պորտֆելի կառավարման մասնագետ
CMX Solutions-ի տաղավարում կծանոթանաք զանգերի կենտրոնի օպերատորի հաստիքին։
IDBank-ը կառաջարկի իր թիմին միանալու հետևյալ տարբերակները․
▫ Գործող հաստիքները և հնարավորությունները
▫ «IDream 9» կրթական ծրագիրը (2-3 ամիս տևողությամբ)՝ հատուկ Արցախից բռնի տեղահանված երիտասարդների համար։ Լավագույն մասնակիցները IDBank-ում աշխատանքի անցնելու հնարավորություն կստանան։ Ծրագրին մասնակցության ժամանակ ուսանողները կվճարվեն։
«Երեմյան Փրոջեքթս»-ը այցելուներին ներկայացնելու է՝
▫ ընկերությունում առկա թափուր հաստիքները
▫ հատուկ արցախահայերի համար իրականացվող կրթական ծրագրերը
Big Projects-ի տաղավարում կներկայացվեն․
▫ Հունվար ամսից ընկերությունում սպասվող թափուր հաստիքները,
▫ Արցախից տեղափոխված գործարարների համար «Big Christmas Market with Coca-Cola 2023-2024» ցուցահանդեսի շրջանակում նախատեսված հատուկ ծրագիրը․
▫ Անվճար մասնակցություն դեկտեմբերի 20-24-ը կայանալիք ցուցահանդեսին (մինչև 30 բիզնես)
▫ Անվճար խորհրդատվություն բիզնեսի առաջընթացի հետ կապված հարցերում։
Creativelab-ի տաղավարում կարող եք ծանոթանալ այս պահին առկա հետևյալ ազատ հաստիքներին․
▫ Գրաֆիկ դիզայներ՝ http://surl.li/lucgh
▫ Արտաքին գովազդի մասնագետ՝ http://surl.li/luchz
▫ Տպագրիչ-օպերատոր՝ http://surl.li/lucho
▫ Հետտպագրական աշխատակից՝ http://surl.li/luche
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի տաղավարում ներկայացվելու են այն թափուր հաստիքները, որոնք այս պահին առկա են Երևանի և մարզերի մասնաճյուղերում։
staff.am-ն այցելուներին կծանոթացնի Արցախից տեղահանված մեր հայրենակիցների համար թողարկված միասնական աշխատանքային հարթակին՝ www.staff.am/am/artsakh/, որտեղ այս պահին աշխատանքի մոտ 500 հնարավորություն կա։
Sard-ում այս պահին թափուր գրասենյակային և բազմաթիվ այլ հաստիքներ կան, որոնցից են՝
▫ Ֆինանսական բաժնի օգնական
▫ Վաճառքի բաժնի օգնական
▫ Առաքիչ
▫ Շուկայի զարգացման պատասխանատու
▫ Խորհրդատու-վաճառող
▫ Բանվոր
Խանութների ցանցը մեր հայրենակիցներին առաջարկում է նաև ֆինանսական և նյութական /ներկեր, ջեռուցման համակարգեր, պաստառներ և այլն/ աջակցություն։
Grow edutainment-ն իր տաղավարում
▫ կիրականացնի մինչև 1.5 ժամ տևողությամբ էքսպրես դիագնոստիկա, որով մասնակիցները կբացահայտեն իրենց տաղանդներն ու ներուժը, ինչպես նաև առաջնային բարելավում պահանջող հմտությունները,
▫ կծանոթացնի արցախահայերի համար իրականացվող ուսուցողական ծրագրերին։
Նշվածներին որպես այցելու, կամավոր կամ գործատու մասնակցելու համար նախապես գրանցվե՛ք հղումով՝ https://bit.ly/Grow_Edutainment_Registration
Imagine Live-ի տաղավարում կառաջարկվեն բազմաթիվ առավելություններով հաստիքներ՝ հարմար հատկապես ուսանողների և երկրորդ աշխատանք փնտրողների համար (աշխատանքային փորձ չի պահանջվում)։
▫ Լայվ խաղավար
▫ Խաղաթղթավար
▫ Իտալերենի իմացությամբ լայվ խաղավար
▫ Պարսկերենի իմացությամբ լայվ խաղավար
▫ Ուկրաիներենի իմացությամբ լայվ խաղավար
Էլդորադոն այցելուներին կներկայացնի հետևյալ հաստիքները․
▫ Խորհրդատու-վաճառող
▫ Գանձապահ
▫ Զանգերի կենտրոնի մասնագետ
▫ Վարորդ-առաքիչ
▫ Պահեստի աշխատակից
WHIZ Code Academy-ն իր տաղավարում կներկայացնի արտադպրոցական ծրագրեր 6-18 տարեկան երեխաների համար, որոնց հիմնական ուղղություններն են․
▫ Ռոբոտաշինություն
▫ Ծրագրավորման հիմունքներ
▫ Անիմացիա
Կներկայացվեն նաև այլ նախաձեռնություններ՝
▫ STEAM բանաձևի շրջանակում կրթական ծրագրեր,
▫ Ամառային տեխնոլոգիական ճամբարներ
▫ Օլիմպիական ռոբոտաշինություն
GMarketing-ը կտրամադրի հետևյալ հնարավորությունները․
▫ SMM-ի և Graphic Design-ի անվճար դասընթացներ արցախահայերի համար
▫ Պրակտիկայի հնարավորություն գրաֆիկ դիզայների, SMM մասնագետի և մարքեթոլոգի հաստիքներում
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի տաղավարում ներկայացվելու են Երևանում և մարզերում առկա աշխատանքների և դասընթացների առաջարկները։
ՀՀ փորձագիտական կենտրոնն իր տաղավարում կառաջարկի նշված և բազմաթիվ այլ հաստիքներ։
▫ Անձնակազմի կառավարման գծով իրավաբան
▫ Ապրանքագիտական փորձաքննությունների բաժնի փորձագետ (ստաժոր)/ավագ փորձագետ
▫ Հոգեբանական փորձաքննությունների բաժնի փորձագետ (ստաժոր)/փորձագետ
Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնն այցելուներին առաջարկելու է կրթություն 5 մասնագիտություններով․
▫ Ատամնատեխնիկական գործ
▫ Հրուշակագործության տեխնոլոգիա
▫ Խոհարարական գործ
▫ Ատամնատեխնիկական գործ
▫ Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում
Ամերիաբանկն իր թիմին միանալ ցանկացողների հետ տեղում կանցկացնի հարցազրույց, ինչպես նաև այցելուներին կներկայացնի․
▫ Թափուր հաստիքները և հնարավորությունները,
▫ «Ամերիա Սերունդ․ Արցախ» ուսումնական ծրագիրը, որը նախատեսված է 18-35 տարեկան արցախահայերի համար: Մասնակիցները կստանան 1,5 ամիս մասնագիտական ինտենսիվ ուսուցում Երևանում, ամսական 200․000 ՀՀ դրամ աշխատավարձ ուսուցման ընթացքում, ինչպես նաև աշխատանքի հնարավորություն Ամերիաբանկում:
ՀայՓոստն իր տաղավարում կծանոթացնի առկա թափուր հաստիքներին և կհամալրի իր կադրային բազան։
Բրենդոնն իր տաղավարում կառաջարկի դասընթաց և տարբեր հաստիքներ՝
▫ Մարքեթոլոգ
▫ UX/UI մասնագետ
▫ Հաշվապահ
▫ Գրաֆիկ դիզայներ
▫ ՍՄՄ մասնագետ
Madam-ը կներկայացնի 50-ից ավել աշխատատեղեր, մեկամսյա անվճար դասընթացներ արցախահայ գործարար կանանց համար։
Munich Ventures-ը կիրականացնի կարիերայի խորհրդատվություն և կներկայացնի թափուր հաստիքներ․
▫ Marketing & Employer Branding Specialist
▫ Senior QA Automation Engineer
▫ Senior Backend & Cloud Developer
▫ Senior React Native Developer
▫ Senior Full-Stack Developer (Laravel/Vue.js)
▫ Senior Full-Stack (React/Node.js)
▫ Senior Salesforce Engineer
Uteach-ից կարող եք ստանալ կարիերայի խորհրդատվություն, ծանոթանալ առաջարկվող SEO դասընթացին և բաց հաստիքներին՝
▫ Sales Manager
▫ Sales Intern
▫ Link Building Specialist
▫ Marketing Specialist
▫ Community Manager
Magnus-ը և «Կարիերայի խորհրդատվություն արցախահայության համար» նախագծի կամավորները կիրականացնեն կարիերայի զարգացման հետևյալ նախաձեռնությունները՝
▫ Real-time CV building
▫ Mock Interviews
Պեպսի Հայաստանը ներկայացնելու է ընկերությանը միանալու տարբերակները․
▫ Առկա թափուր հաստիքներ
▫ Ուսումնական պրակտիկաներ
▫ Վարձատրվող ինթերնշիփեր
▫ Բաց դռների օր ընկերությունում
Business Hub-ը կներկայանա
▫ smm մասնագետների (այդ թվում՝ սկսնակ) թափուր հաստիքներով
▫ Պրակտիկայի ծրագով, որի ընթացքում սկսնակ մասնագետը կարող է սովորել և ընդգրկվել մարքեթինգային թիմում:
Job.am-ն իր տաղավարում կներկայացնի
▫ Ինտերակտիվ ResumeBuilder-ը՝ նոր գործիք, որի օգնությամբ այցելուները արագ և անվճար կստեղծեն ժամանակակից ռեզյումե, կտեղադրեն այն job.am-ի թեկնածուների բազայում կամ կներբեռնեն։
▫ job.am հարթակը, որտեղ բազմաթիվ թափուր հաստիքներ կան ՀՀ և արտերկրի հարյուրավոր գործատուներից։
Գրանթ Թորնթոն-ի տաղավարում ներկայացվելու են՝
▫ Առկա աշխատանքի հնարավորությունները
▫ ԳԹ Ակադեմիան, որը կրթական հարթակ է ուսանողների կամ աուդիտի մասնագիտություն ձեռք բերել ցանկացողների համար
«Զիգզագ» վաճառասրահների ցանցը կառաջարկի իր թափուր հաստիքները․
▫ SMM մասնագետ
▫ Թվային մարքեթինգի մասնագետ
▫ Վաճառող-խորհրդատու
▫ Էլեկտրոնային սարքերի վերանորոգման մասնագետ
▫ Հայտերի սպասարկման պատասխանատու
▫ Պահեստի սպասարկող
▫ Առաքիչ
Campus-ն իր տաղավարում
▫ Այցելուների հետ կքննարկի նրանց հմտությունները և կառաջարկի հավելվածում առկա համապատասխան ազատ հաստիքները,
▫ Կներկայացնի հավելվածի՝ ուսանողների համար նախատեսված այլ հնարավորություններ` կուպոններ, նորույթներ:
TriuneDigitals-ն այցելուներին կառաջարկի 2 հեռանկարային նախագծեր․
▫ «Սկսիր Triune-ի հետ» անվճար կրթական եռամսյա նախագիծը, որը մեկնարկելու է հունվարին և ապահովելու է Digital Marketing-ի բազային գիտելիքներ արցախահայ ուսանողների և պատանիների համար։
▫ «Սովորիր Triune-ի հետ» վճարովի նախագիծը, որ մեկնարկելու է նոյեմբերին և առաջարկելու է Digital Marketing-ի դասընթացներ (արցախահայերի համար գործելու են զեղջեր։
«Պրոֆալ» և «Օ2 Գարդենս» ընկերություններն այցելուներին կներկայացնեն իրենց թափուր հաստիքները՝
▫ Գնումների բաժնի ղեկավար
▫ Կոմերցիոն տնօրեն
▫ Ինժեներ-կոնտրուկտոր
▫ Ինժեներ-չափագրող
▫ Ինժեներ-նախագծող
▫ Կահույքի դիզայներ
▫ SMM մասնագետ
▫ Event մենեջեր
▫ Հողագործ բանվորներ
▫ Ավտոմատ ոռոգման համակարգերի մասնագետներ
▫ Մաքրուհի
Սոմնիում-ը կծանոթացնի սպասարկման ոլորտից մինչև շինարարության և կահույքի արտադրության ոլորտներ ներկայացնող իր ազատ աշխատատեղերին։
MEM Freelance Service-ը ներկայացնելու է մի շարք հնարավորություններ, այդ թվում՝
▫ Ֆրիլանսինգի անվճար դասընթացներ
▫ Դասավանդման համար վերապատրաստումներ
▫ Պրակտիկա գրաֆիկ դիզայնի, քոնթենթ ռայթինգի և SMM-ի մասնագետների համար
▫ Անվճար մասնակցություն անգլերենի դասընթացներին
▫ Մասնակցություն փոդքասթների և սեփական բիզնեսի ներկայացում
▫ Հեռավար աշխատանք և հաստիքներ մարզերում
Targeting-ի տաղավարում ներկայացվելու են․
▫ Թափուր հաստիքներ
▫ Խորհրդատվություն թվային մարքեթինգի տարբեր ուղղություններով՝ SMM SEO PPC և HR