Ի՞նչ է CCF-ը
Բարի գալուստ Career City Fest (CCF)
Այստեղ խաչվում են միտումները, ոգեշնչումն ու հնարավորությունները։
CCF-ն ամենամյա լավագույն գործատուների փառատոն է, որն անցկացվում է 2023 թվականից։ Այս տարիների ընթացքում փառատոնին մասնակցել են հազարավոր այցելուներ և հարյուրավոր բանախոսներ ու ընկերություններ։

25.000+

Այցելու

210+

Ընկերություն

200+

Բանախոս
  • ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ
    Ստեղծել հարթակ, որտեղ տարբեր սերունդների ներկայացուցիչները կարող են փոխանակվել փորձով ու գիտելիքով, կառուցել փոխհարաբերություններ, կիսվել կարիերայի իրենց ընկալումներով ու սպասումներով՝ ձևավորելով աշխատաշուկայի ներառական և համագործակցային մոդել։
  • ՏԵՍԼԱԿԱՆ
    Լինել լավագույն գործատուների ամենասպասված ամենամյա փառատոնը և հանդիպման վայր սերունդների համար, ովքեր կերտում են աշխատաշուկայի ապագան:

CCF 5th Generation

Փառատոնը դառնում է հարթակ, որտեղ 5 սերունդները կիսվում են միմյանց հետ իրենց գիտելիքներով, կարիերայի փորձով, նորարար հայացքներով և տեսլականով։

Ի՞նչ է սպասվում CCF 5th Generation-ին
Ի՞նչ է սպասվում CCF 5th Generation-ին
  • ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋԱՏԱՐ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐ
    Կներկայացնեն իրենց արժեքները, թիմը, մշակույթը, արտադրանքն ու կարիերայի զարգացման հնարավորությունները՝ հատուկ ուշադրությամբ նոր սերունդների կարիքներին և սպասումներին։
  • ՍԻՐՎԱԾ ԵՒ ԱԶԴԵՑԻԿ ԲԱՆԱԽՈՍՆԵՐ
    Կոգեշնչեն մասնակիցներին իրենց փորձով ու խորհուրդներով՝ պատմելով թե ինչպես են տարբեր սերունդների ներկայացուցիչները ձևավորում ապագայի կարիերան ու բիզնեսը։
  • GROWTH ZONE & FUTURE CAREER CONF
    Ելույթներ և պանելային քննարկումներ սերունդների համատեղ աշխատանքի, նոր տեխնոլոգիաների ազդեցության և ապագայի մասնագիտությունների մասին։
  • CCF BATTLES
    ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԲԱՆԱՎԵՃԵՐ
    Փառատոնի ամենավառ ինտելեկտուալ հարթակը, որտեղ սերունդների ամենահամարձակ ու հեռատես մասնագետները բանավիճում են կարիերայի, կրթության և աշխատանքի ապագայի շուրջ։

  • EXPO ZONE
    Տասնյակ տաղավարներ, որտեղ մասնակիցները կարող են հանդիպել գործատուների, ստանալ կոնկրետ աշխատանքի առաջարկներ և բացահայտել նոր կարիերային ուղիներ։
  • FUN & ACTIVITY ZONE
    Հատուկ գոտի՝ ինտերակտիվ խաղերով, հետաքրքիր փորձառություններով և թիմային ակտիվացումներով, որտեղ կարիերան ու զվարճանքը միահյուսվում են։
  • EVP SHOW
    Գործատուները յուրօրինակ ձևաչափով կներկայացնեն իրենց Employer Value Proposition-ը՝ ցույց տալով թիմի ոգին, հնարավորությունները և կորպորատիվ մշակույթը։
  • CCF AWARDS
    Մրցանակաբաշխություն՝ գործատուներին, նորարարական նախագծերին ու փառատոնի ամենավառ մասնակիցների համար։
ԴԱՐՁԵՔ ԳՈՐԾԸՆԿԵՐ

Թողեք ձեր հայտը և մեր մասնագետները ձեզ հետ կապ կհաստատեն։

ՓԱՌԱՏՈՆԻ ՔԱՐՏԵԶ
ՆԱԽՈՐԴ ՓԱՌԱՏՈՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
ԲԱՆԱԽՈՍՆԵՐ

Թողեք ձեր հայտը և մեր մասնագետները ձեզ հետ կապ կհաստատեն։

ՆԱԽՈՐԴ ՓԱՌԱՏՈՆԵՐԻ ԲԱՆԱԽՈՍՆԵՐ
Դիտե՛ք փառատոնի նախորդ տարիների հոլովակներն ու ֆոտոշարքը փառատոնի ողջ էներգիան, մասշտաբը և տրամադրությունը պատկերավոր հասկանալու համար։
CAREER CITY FEST 2K25
Career City Fest 2K25-ն անցկացվեց 2025 թվականի ապրիլի 25-ին և 26-ին, ու սահմանեց նոր նշաձող կազմակերպչական թիմի համար: Այն ոչ միայն գերազանցեց նախորդ տարվա ցուցանիշները, այլև սահմանեց նոր չափանիշներ՝ թե՛ մասնակցության քանակով, թե՛ բովանդակային որակով։
CAREER CITY FEST 2K24
Career City Fest 2K24-ն անցկացվեց 2024 թվականի ապրիլի 27-ին և 28-ին, ու սահմանեց նոր նշաձող կազմակերպչական թիմի համար՝ գերազանցելով նախորդ տարվա արդյունքները։
CAREER CITY FEST - SPECIAL EDITION
Արտահերթ Career City Fest-ը մեկ հարթակում համախմբեց բոլոր այն կազմակերպություններին, որոնք պատրաստ են աջակցել Արցախահայությանը կրթության, աշխատանքի և սոցիալական ոլորտներում։
CAREER CITY FEST 2K23-Ը ԱՄՓՈՓԻՉ ՀՈԼՈՎԱԿՆԵՐՈՒՄ
CCF-Ի ՄՐՑԱՆԱԿՆԵՐԸ
  • EVENTEX AWARDS
    2024 թվականին Career City Fest-ը սահմանեց նոր նշաձող՝ արժանանալով Eventex Awards-ի երկու ոսկե մրցանակների՝ «Lավագույն ցուցահանդես» և «Հանրային ընտրությամբ լավագույն միջոցառում» անվանակարգերում։
    Eventex 2024-ում տարբեր անվանակարգերում լավագույնի կոչման համար մրցում էին 67 երկրների 1207 ընկերություններ և CCF-ը Հայաստանից առաջին միջոցառումն էր, որը ոչ միայն նոմինացվել այլև մրցանակ է ստացել այս հեղինակավոր մրցույթում։
    Այս հաղթանակը վկայում է փառատոնի համաշխարհային մակարդակի որակի մասին։
  • The Voice of GEN at CCF
    Արծաթե մրցանակ Eventex Awards 2025-ին

    2025 թվականին Skill-ը արժանացավ միջազգային ճանաչման՝ գեյմիֆիկացված ինստալյացիայի՝ «The Voice of GEN at CCF» -ի շնորհիվ, որը «People’s Choice - Brand Experience» անվանակարգում արժանացավ արծաթե մրցանակի Eventex Awards մրցանակաբաշխությունում։
    Այս ստեղծագործական ակտիվացիան բացեց նոր հորիզոններ բրենդային փորձառության և ներգրավվածության ոլորտում՝ ամրապնդելով Skill-ի դիրքերը որպես համաշխարհային մակարդակի փորձագետ բրենդային ակտիվացիաների մեջ։
ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ
Skill Event Marketing Company
Միջոցառումներ, որոնք մարդիկ սիրում են
Skill Event Marketing ընկերությունն իրադարձային մարքեթինգի ամբողջական ծառայություններ մատուցող առաջատար ընկերությունն է Հայաստանում՝ հայտնի իր ոգեշնչող միջոցառումներով։ 2016 թվականից ընկերությունը կազմակերպել է ավելի քան 600 միջոցառում և ստացել միջազգային ճանաչում։ 2024 թվականին ընկերությունն ընդգրկվել է Eventex Awards-ի աշխարհի 100 լավագույն գործակալությունների ցանկում։
Skill
Event Marketing Company

Միջոցառումներ, որոնք մարդիկ սիրում են
Skill Event Marketing ընկերությունն իրադարձային մարքեթինգի ամբողջական ծառայություններ մատուցող առաջատար ընկերությունն է Հայաստանում՝ հայտնի իր ոգեշնչող միջոցառումներով։ 2016 թվականից ընկերությունը կազմակերպել է ավելի քան 600 միջոցառում և ստացել միջազգային ճանաչում։ 2024 թվականին ընկերությունն ընդգրկվել է Eventex Awards-ի աշխարհի 100 լավագույն գործակալությունների ցանկում։
CONTACT US
Ունե՞ք հարցեր։ Մեր թիմը միշտ պատրաստ է պատասխանել դրանց։ Կապվե՛ք մեզ հետ Ձեզ հարմար եղանակով։
  • Տվյալներ
    +374 60 707570
    careercityfest@skill.am
  • Հասցե
Made on
Tilda