CAREER

CITY FEST 2K24

FESTIVAL OF THE BEST EMPLOYERS


APRIL 27-28

MERIDIAN EXPO CENTER

Հարգելի քաղաքային խորհրդի անդամ,
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Career City Fest 2K24-ին ընդառաջ հայտարարել էինք մրցույթ «Կարիերայի քաղաքի ձայնը»‎ խորագրով։
Մրցույթին մասնակցել է 150-ից ավել անձ, ովքեր ուղարկել են կարիերայի թեմայով իրենց ուղերձը, լուսանկարը և այն հարցի պատասխանը, թե ինչու՞ հենց նրանք պետք է դառնան մրցույթի հաղթող։

Ձեր աշխատանքն ավելի հեշտացնելու նպատակով՝ բոլոր հայտերից առանձնացրել ենք 24-ը, որից միասին կընտրենք 12 հաղթողներին, որոնց ուղերձներն ու լուսանկարները կհայտնվեն Հյուսիսային պողոտայում գտնվող 3D էկրանին, որի օրինակը կտեսնեք ստորև։
Խնդրում ենք ընտրել Ձեզ ամենաշատը դուր եկած 6 մասնակցին մինչ ս․թ մարտի 5, 15:00:

3 ԿԱՐԵՎՈՐ ԿԵՏ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
  • 1
    Ուղերձի բովանդակությունը և բարձրաձայնած թեմայի կարևորությունն ու ազդեցությունը։
  • 2
    Դիմողի յուրօրինակությունն ու կերպարային լինելը։
  • 3
    Դիմողի մոտիվացիան մրցույթին դիմելու և հիմնավորումը հաղթող դառնալու համար։
Կարիերայի քաղաքի ձայնը
    1. Աննա Կոստանյան
    Դու կհաջողես, եթե աշխատես ոչ թե պարզապես 8 ժամ, այլ կանոնավոր, անդադար ու անհոգնել։
    Հաջողությունը շարունակակա՛ն աշխատանքն է։
    Ինչու՞ ընտրել իրեն

    Էլ ո՞վ, եթե ոչ լրագրողը պետք է լսելի լինի մարդկանց ամենատարբեր հարցեր բարձրացնելիս ։))) Իսկ դրանք հո միշտ խնդիրների մասին չե՞ն լինի. այս անգամ եկել եմ կարիերայում հաջողելու բանաձեւի մասին պատմել. հուսամ՝ կտրամադրեք ինձ այդ հրաշալի հնարավորությունն ու հարթակը։ Դե բացի այդ, միասին կկոտրենք կարծրատիպեր. լրագրողները միշտ չէ, որ վատ լուրով են գալիս ։)))
  • 2. Քրիստինե Ամիրխանյան

    MAKE YOURSELF A PRIORITY.
    Յուրաքանչյուր մեծ հաջողության սկիզբը ԵՐԱԶԱՆՔՆ է: Առաջնահերթությունը տվեք Ձեր հույսերին և երազանքներին, այլ ոչ վախերին:
    Ինչու՞ ընտրել իրեն

    Բազմաթիվ վերելքներին զուգընթաց ունեցել եմ անկումներ, որոնց շնորհիվ էլ ավելի ուժեղացել և հասել եմ նպատակներիս: Հիմա էլ շարունակում եմ կատարելագործվել և ձգտել նոր նվաճումների:Կարող եմ կիսվել իմ փորձով:
  • 3. Աստղիկ Մալխասյան

    Եղիր քո կյանքի գլխավոր ռեժիսորն ու սցենարիստը։
    Ինչու՞ ընտրել իրեն

    Ես կարող եմ և ուզում եմ տարածել միջոցառման կոնցեպտն ու միտքը։
  • 4. Դավիթ Խաչատրյան

    14 տարեկանում մասնագիտություն ընտրելը շուտ չէ։ 41 տարեկանում մասնագիտություն փոխելն ուշ չէ։
    Ինչու՞ ընտրել իրեն

    Մոսկվայից Հայաստան տեղափոխելուց հետո, ապրելով գյուղում, 14 տարեկան հասակում սկսեցի լրջորեն մտածել կարիերա ստեղծելու վերաբերյալ, քայլեր ձեռնարկեցի, անցա բազմաթիվ դժվարությունների միջով և արդյունքում 18 տարեկան հասակում ունեմ մեծ (շաաատ մեծ չէ) պորտֆոլիո, հետաքրքիր անցած ուղի և բազմաթիվ ընկերներ տարբեր ոլորտներից։

    Դեռ ապրում եմ մարզում, մեր գյուղում, շատ լավա, ունենք մեծ դպրոց որտեղ որ դեռ սովորում եմ ու պարբերաբար հանդիպումներ կազմակերպում` փորձում օգնել երիտասարդ մասնագետներին, ովքեր որ ընտրել են ՏՏ ոլորտը որպես երկրորդ տուն։ Շատ պատանիներ կարծում են թե մասնագիտություն ընտրելը դա ռիտուալի նման մի բան է որը պետք է տեղի ունենա միմիայն դպրոցն ավարտելուց հետո, երբ "ստիպված" են ընտրել ինչ որ համալսարան։

    Ես դեմ եմ այդ մտածելակերպին, և եթե իմ մեսիջը հաղթի, շատ պատանիների կմոտիվացնենք չսպասել ինչ որ մի կախարդական պահի, և ինքնուրույն փնտրել իրենց ապագա մասնագիտությունը, կօգնենք չդառնան "համալսարանականների" ճառերի զոհը։ Հ.Գ. եթե հաղթեմ, ոչ մեկին չեմ ասելու, ընտանիքիս հրավիրելու եմ հյուսիսային պողոտա զբոսնելու ու մեծ պռանկ անեմ։

  • 5. Աշխեն Հովհաննիսյան

    Մշտապես մարտահրավերներ նետեք ինքներդ ձեզ և հիշե՜ք, որ դուք ունեք ձեր սեփական ապագան կերտելու ուժը։
    Ինչու՞ ընտրել իրեն

    Կարծում եմ, բավականին հետաքրքիր փորձառնություն եմ ունեցել իմ կարիերայի կառուցման մեջ։ Մշտապես ընդունել եմ բոլոր մարտահրավերները և փորձել եմ դրանք հաղթահարել։

    Բավականին երիտասարդ հասակում հասցրել եմ շոշափելի արդյունքներ գրանցել իմ աշխատանքային ոլորտում, ինչպես նաև մեծ ներդրում ունենալ մասնագետների պատրաստման և նրանց կրթելու մեջ։

    Մեծ հաջողություն եմ համարում նաև ԵՊՀ-ում դասախոսելու փորձառնությունը, և օգնելու ուսանողներին կողմնորոշվել իրենց մասնագիտության ընտրության հարցում։

    Ուրախ կլինեմ դառնալ «Կարիերայի քաղաքի ձայնը» մրցույթի հաղթողներից մեկը և իմ կոչը ուղղել Երևանի քաղաքացիներին։
  • 6. Մարգարիտա Տիգրանյան

    Կարիերան հաջողվում է, երբ զբաղվում ես նրանով՝ ինչին մանկուց ես սիրահարված: Մի՛ վախեցիր երազել և հավատալ՝ ինքդ քեզ:
    Ինչու՞ ընտրել իրեն

    Լինելով երիտասարդ գիտնական ցանկանում եմ իմ ձայնը հասցնել մեր հայ երիտասարդությանը, որ նրանք տեսնելով իմ օրինակը, վարակվեն իրենց ընտրած մասնագիտության նկատմամբ սիրով և հավատան, որ նորարարության խանդավառությամբ լի մասնագետների կարիքը մեր հասարակությունը իսկապես ունի:

    Վսհատ եմ, շատերն են հոգատարությամբ և սիրով լցված իրենց կարիերան կերտելու ճանապարհին, սակայն երկմտում են, արդյոք ապագա կա այդ բնագավառում: Մեծ ոգևորությամբ ցանկանում եմ ծառայել՝ որպես հաջողված կարիերայի ձեռքբերման օրինակ:Սիրով՝ Մարգարիտա
  • 7. Աշոտ Հովհաննիսյան

    Ֆիզիկական սահմանափակումը երբեք չի կարող պատճառ հանդիսանալ Ձեր երազանքների ապագան ունենալու համար. ուղղակի հավատալ է պետք։
    Ինչու՞ ընտրել իրեն

    Քանի որ ես ինձ համարում եմ շատ կարևոր մարդ այս հասարակության մեջ։ Ես ունեմ հստակ առաքելություն՝ փոխել մարդկանց պատկերացումները հաշմանդամություն ունեցող մարդու մասին։
  • 8. Լուիզա Բալասանյան

    Ցանկացած դժվարություն տրվում է հաղթահարելու, նպատակիդ մեկ քայլով ավելի մոտ լինելու համար։

    Մի’ վախեցիր դժվարություններից
    Ինչու՞ ընտրել իրեն

    Քանի-որ իմ լսարանից շատերին եմ կարողանում մոտիվացնել, շատերն են ոգեշնչվում և սկսում զբաղվել իրենց երազած աշխատանքով առանց վախերի, որ ինչ-որ բան չի ստացվի
  • 9. Անահիտ Գասպարյան

    Երբեք մի վախեցիր գնալ քո երազանքի հետևից։
    Երազանքներդ նպատակ դարձրու և շարժվիր դեպի առաջ
    Ինչու՞ ընտրել իրեն

    Իմ երազանքն է իմ ձայնը լսելի դարձնել բոլորին
  • 10. Անի Մարգարյան

    Հաջող կարիերայի գրավականը ոչ թե մարտահրավերներից խուսափելու, այլ դրանք ընդունելու մեջ է
    Ինչու՞ ընտրել իրեն

    Կրթելով շուրջ 300 ուսանողներ ՄՌԿ ոլորտում և ունենալով ավելի քան մեկ տասնամյակի մասնագիտական փորձ ՄՌԿ և հավաքագրման ոլորտում, ես նաև դրսևորել եմ ուժեղ առաջնորդական հմտություններ, ինչի վկայությունն է իմ կառավարման փորձը և ներգրավվածությունը կարիերայի զարգացման մի շարք նախաձեռնություններում:

    Բացի այդ, հաշվի առնելով շարունակական ուսուցման և կրթության հանդեպ իմ նվիրվածությունը, ես կարծում եմ, որ կարող եմ ոգեշնչել մասնագետներին՝ հաջող կարիերայի զարգացման ճանապարհին:
  • 11. Անի Կարապետյան

    Երբևէ մտածել ես, որ 40+ տարիքում կարող ես փոխել կյանքդ և կարիերարդ ամբողջությամբ՝ մասնագիտություն, աշխարհընկալում և ամենից կարևորը ինքդ քեզ, եթե ոչ ուրեմն իմ ուղերձը հենց Ձեր համար է.

    Կարիերան փոխելու լավագույն ձևը ինքդ քեզ փոխելն է:
    Ինչու՞ ընտրել իրեն

    Իմ ուղերձը ապացուցվում է իմ սեփական Կարիերայով
  • 12. Նորայր Գաբրիելյան

    Հիշիր դու այն մարդն ես, ով լավ իղձերը վերածում է իմաստավորված գործի, ձգտելով և կատարելագործելով՝ փոխակերպում աշխարհը։
    Ինչու՞ ընտրել իրեն

    Ես պետք է խթան դառնամ յուրաքանչյուր երիտասարդի, իր կարիերայում անսահման ձգտում ունենալու համար։
  • 13. Մարինե Գրիգորյան

    Մեզ տրված ամեն նոր օրը իրադարձություն է, որը կարող է փոխել անհնարինը:
    Ինչու՞ ընտրել իրեն

    Կարծում եմ այս միտքս ոչ միայն բիզնեսում, այլ նաև կյանքում ոգեշնչող է: Ամեն նոր օր մեզ համար Աստծո կողմից տրված նոր հնարավորություն է ստեղծելու և հաջողվելու:
  • 14. Իզաբելլա Օհանյան

    Կարիերան` իր հրաշք ու տաք ձեռքերով,մարդուց` մի կտոր կավից, ձևավորում է աներևակայելի և եզակի գլուխգործոց:
    Ինչու՞ ընտրել իրեն

    Որպես ուսանող և արդեն նորաստեղծ կազմակերպության գործադիր տնօրեն, ով ուսմանը զուգահեռ ակտիվորեն զարգանում է տարբեր ոլորտներում և կառուցում սեփական կարիերայի ուղին, վստահ եմ, որ իմ մոտիվացիոն կարգախոսն ավելի հստակ կդարձնի կարիերա հասկացությունը և խթան կհանդիսանա նոր գործողությունների համար։
  • 15. Մերրի Կյուրեղյան

    Ժամանակն է նայելու ներսը․

    Ինչու՞ ընտրել իրեն

    Ասելիքը խորն է, չնայած հասարակ ձևակերպմանը։ Իրականում ցանկացած ոլորտում, կարիերայում հաջողություն ունենալու համար ինքնաճանաչում և ինքնազարգացումը պարտադիր մասեր են, որի համար էլ ես կոչ եմ անում է նայել ներսը։ Դա նաև իմ գործունեության կարևոր մասն է, քանի որ ես անց եմ կացնում խմբային մեդիտացիաներ և իմ նպատակն է մարդկանց բերել ինքնաճանաչման։
    Հ․Գ
    Անկախ մրցույթի արդյունքներից՝ ես ձեզ կանաչ ճանապարհ եմ մաղթում։ Շնորհակալ եմ ընձեռնած հնարավորության համար։
  • 16. Մարիամ Գասպարյան

    Երբեմն այլոց աչքերում ամենաանշուք թվացող մասնագիտությունը կարող է ձեզ վեր հանել ամենաբարձր պատվանդանին, եթե ընտրեք այն սիրով և կատարեք նվիրումով…
    Ինչու՞ ընտրել իրեն

    Կարծում եմ, ես իմ գործունեությամբ ոգեշնչում եմ հազարավոր մարդկանց սիրել իրենց աշխատանքը, օրինակ եմ աշխատասիրության և հենց իմ օրինակով ցույց եմ տվել, որ ուսուցչի/դասավանդողի աշխատանքը «անշնորհակալ ու չգնահատվող գործ» չի, այլ այն կարող է լինել նաև ակտուալ և ճանապարհներ բացող։

    Պարզապես ես կոտրել եմ այդ մասնագիտության կարծրացած պատկերը՝ տալով նրան նոր շունչ։
  • 17. Արաքս Դանիելյան

    Մենք ենք նկարում մեր կյանքի գույները։
    Ինչու՞ ընտրել իրեն

    Կարիերան նման է ներկապնակի որտեղ առկա են բոլոր գույները։
    Մենք ենք որոշում՝ որ գույնը ընտրել։

    Ես պետք է հաղթեմ մրցույթին քանի որ քաղաքը կարիերայի նոր գույնի կարիք ունի։
  • 18. Մանան Հարությունյան

    Կարիերա ստեղծելու ճիշտ ժամանակն է, մի կողմ դրեք ձեր վախերը, ռիսկի դիմեք, եղեք ստեղծագործ և նպատակասլաց։
    Ինչու՞ ընտրել իրեն

    Իմ մտքերը ոգևորող են ու մոտիվացնում են շատերին
  • 19. Սոֆյա Անդրեասյան

    Քեզ միայն թվում է, որ օղակից դուրս ես։ Քեզ միայն թվում է, որ ամենակենտրոնում ես։ Օղակդ մեծացրու ու պտտվիր այնտեղ, որտեղ արժեքներդ են նույնացվում։
    Ինչու՞ ընտրել իրեն

    Որովհետև Սոֆյա նշանակում է իմաստություն ու իմաստուն մտքեր սիրում եմ հայտնել ու տարածել։ )) Դեհ, կարծում եմ փորձիցս ելնելով, որոշակի աշխարհընկալում ձեռք բերելով որոշեցի ես էլ իմ մտքերով փոխանակվել։ Մնացածը ձեր ընտրության հաշվին է։

    Ես գիտեմ այն, որ չեմ սիրում արհեստական լինել ու հատուկ այնպիսի գերդրական բան գրել, որը պաշտպանելու է իքս կազմակերպության շահերը։

    Իմ տեքստով ես ուզեցել եմ ասել, որ կարիերան ընդամենը ճանապարհորդություն է, որի մեջ սիրով պետք է մտնել և ինքնախաբեության չտրվել՝ հիմնվելով միայն աշխատաշուկայի հիերարխիայի կանոնների վրա, որոնք էլի մարդիկ են սահմանում։
  • 20. Անուշիկ Մինասյան

    Մեր երազանքներն էկվիվալենտն են մեր ուժի ու կարողությունների: Ունե՞նք երազանք, ուրեմն միանշանակ, ունենք նաև ուժ և կարողություն դրանց կյանքի կոչման:
    Ինչու՞ ընտրել իրեն

    Ես կարողանում եմ մոտիվացնել ու օգնել մարդկաց հավատալ իրենց ուժին;
  • 21. Անի Ծատուրյան

    Քո հաջողության ուժը հենց դու ես, ով միշտ ասում է՝ հա՛, ես կարող եմ փոխել իմ կյանքը լավից դեպի ամենալավը։
    Ինչու՞ ընտրել իրեն

    Պարզապես ուզում եմ փորձել իմ ուժերը նաև այս ձևաչափում, վերը նշված բոլոր պատճառները վերաբերում են նաև այս հարցին` որպես պատասխան։
  • 22. Լևոն Սահակյան

    Մտքիդ թույլ տուր` տանի Քեզ այնտեղ, որտեղ կարիերադ է սպասում Քեզ, նույնիսկ եթե դա լինի քամուն կամ օվկիանոսի հունին հակառակ։
    Ինչու՞ ընտրել իրեն

    Քանի որ վստահ եմ որ շատերը գիտեն իմ անցած ճանապարհի մասին և այդ ամենը մոտիվացնող է։
  • 23. Սուսաննա Շահբազյան

    AI-ն ընտիր գործիք է, բայց չի կարող Քեզ պես նվիրումով ու էնտուզիազմով աշխատել։
    Այնպես որ, առանց մտավախությունների` ԱՌԱՋ։
    Ինչու՞ ընտրել իրեն

    Ես պետք է դառնամ «Կարիերայի քաղաքի ձայնը» մրցույթի հաղթողը, քանի որ հնարավորություն կտրվի ինձ ճիշտ պահին և ճիշտ տեղից իմ կարևոր ուղերձն հղելու և հիշեցնելու, որ արհեստական բանականությունը դեռ երկար ի զորու չի լինելու փոխարինելու մարդուն՝ որպես նվիրված, խանդավառ մասնագետի:
  • 24. Արամ Սանամյան
    Կարիերայում ամեն մի նոր մարտահրավեր ավելի լավը դառնալու հնարավորություն է։
    Բաց եղեք նոր մարտահրավերներին։
    Ինչու՞ ընտրել իրեն

    Այս կարգախոսով ես նույնպես առաջնորդվում եմ և արդյունքներն ակնհայտ տեսնում եմ։
    Շատերն կարիեռայում աճ չեն գրանցում մարտահրավերներից վախենալու պատճառով, ուստի այս ուղերձը կարող է ևս մեկ անգամ հիշեցում լինել այդ մարդկանց։
Լավագույն 6 թեկնածուներն ըստ Ձեզ
Խնդրում ենք նշել Ձեզ ամենաշատը դուր եկած 6 թեկնածուներին։
ԸՆՏՐԵԼ
CCF 2K24
  • Մրցույթի կազմակերպիչ
  • Գլխավոր գործընկեր
Career City Fest 2K24՝ Լավագույն գործատուների փառատոնը կկայանա 2024 թվականի ապրիլի 27-28-ը։ Մեկ հարթակում ներկայացված կլինեն ՀՀ լավագույն գործատուները, նրանց թիմերը, ապրանքներն ու ծառայությունները:
Made on
Tilda